Հոդված 4. Հաղորդակցության կարգը
Հոդված 4. Հաղորդակցության կարգը
Իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի հիմնարկները միմյանց հետ հաղորդակցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով՝ քաղաքացիական և ընտանեկան գործերով, ինչպես նաև դատական գործերով, Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության միջոցով՝ քրեական գործերով, և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության ու Գլխավոր դատախազության միջոցով։