Հոդված 50. Ժառանգությունը փոխանցելը
Հոդված 50. Ժառանգությունը փոխանցելը
1. Եթե ժառանգական շարժական գույքը կամ դրամական գումարը, որը ստացվել է ժառանգական շարժական կամ անշարժ գույքի վաճառքից, ժառանգական վարույթի ավարտից հետո ենթակա են փոխանցման այն ժառանգորդներին, որոնց բնակության վայրը կամ գտնվելու վայրը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա ժառանգական գույքը կամ ստացված դրամական գումարը փոխանցվում են այդ Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին։
2. Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասու հիմնարկը կարգադրություն է անում ժառանգական գույքը դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին փոխանցելու մասին։
3. Այդ գույքը կարող է ժառանգորդներին փոխանցվել, եթե.
1) ժառանգատուի պարտատերերի բոլոր պահանջները, որոնք հայտարարվել են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված ժամկետում, որտեղ գտնվում է ժառանգական գույքը, վճարված կամ ապահովված են,
2) վճարված կամ ապահովված են ժառանգության հետ կապված բոլոր գանձումները,
3) Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավասու հիմնարկները տվել են ժառանգական գույքի արտահանման թույլտվություն։
4. Դրամական գումարների փոխանցումը կատարվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում գործող օրենսդրության համապատասխան։
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԸ