Հոդված 52. Դատարանների իրավասությունը
Հոդված 52. Դատարանների իրավասությունը
1. Կատարման թույլտվության վերաբերյալ միջնորդությունների քննարկումը մտնում է այն Պայմանավորվող կողմի դատարանների իրավասության մեջ, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը։
2. Կատարման թույլտվության վերաբերյալ միջնորդությունը տրվում է այն դատարանին, որը, որպես առաջին ատյան, գործով որոշում է կայացրել։ Այդ դատարանի կողմից միջնորդությունն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որն իրավասու է միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել։