Անցնել բովանդակությանը

Հոդված 57. Դատական որոշումները ճանաչելը և կատարելը մերժելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 57. Դատական որոշումները ճանաչելը և կատարելը մերժելը

Դատական որոշման ճանաչումը կամ կատարման թույլտվությունը կարող է մերժվել, եթե.

1) միջնորդություն հարուցած անձը կամ գործով պատասխանողը դատավարությանը չի մասնակցել այն բանի հետևանքով, որ նրան կամ նրա լիազորված անձին ժամանակին և պատշաճորեն դատարան կանչելու մասին ծանուցագիր չի հանձնվել,

2) միևնույն կողմերի միջև նույն իրավական վեճով՝ այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ պետք է ճանաչվի և կատարվի որոշումը, նախկինում արդեն օրինական ուժի մեջ մտած որոշում է կայացվել, կամ եթե այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից տվյալ գործով նախկինում վարույթ է հարուցված եղել,

3) սույն Պայմանագրի դրույթների համաձայն, իսկ սույն Պայմանագրով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, գործը վերաբերում է նրա արդարադատության հիմնարկների բացառիկ իրավասությանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։