Հոդված 6. Հասցեներ և այլ տվյալներ պարզելը
Հոդված 6. Հասցեներ և այլ տվյալներ պարզելը
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները հարցումով, իրենց պետությունների օրենսդրության համապատասխան, փոխադարձ օգնություն են ցույց տալիս Պայմանավորվող կողմերի տարածքներում բնակվող անձանց հասցեները պարզելու գործում, եթե դա պահանջվում է քաղաքացիների իրավունքների իրականացման համար։ Ընդ որում, հայցող արդարադատության հիմնարկը հաղորդում է իր մոտ առկա այն տվյալները, որոնք կարող են օգնել՝ պարզելու հարցման մեջ նշված անձի հասցեն։
2. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները փոխադարձ օգնություն են ցույց տալիս հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող այն անձանց քաղաքացիական կացությունը, աշխատանքի վայրը կամ զբաղմունքի տեսակը և եկամուտները պարզելու գործում, որոնց նկատմամբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով գույքային պահանջներ են ներկայացվել։