Անցնել բովանդակությանը

Հոդված 64. Հանձնում առաջացնող հանցագործությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 64. Հանձնում առաջացնող հանցագործությունները

1. Պայմանավորվող կողմերը փոխադարձորեն պարտավորվում են, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, ըստ հարցման, հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար։

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներով հանցագործություն են համարվում, և որոնց կատարման համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում վեց ամսից ոչ պակաս ժամկետով կամ այլ ավելի խիստ պատիժ։

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնումը կատարվում է այն արարքների համար, որոնք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներով պատժելի են համարվում, և որոնց կատարման համար որպես պատիժ նշանակված է ազատազրկում մեկ տարուց ոչ պակաս ժամկետով։

4. Եթե հանձնման մասին հարցումը վերաբերում է մի քանի առանձին հանցագործությունների, որոնցից բոլորը չէ, որ համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններին, ապա պահանջվող անձի հանձնումը կարող է թույլատրվել այն պայմանով, եթե այդ հանցագործություններից գոնե մեկը հանձնում է առաջացնում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։