Անցնել բովանդակությանը

Հոդված 65. Հանձնումը մերժելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 65. Հանձնումը մերժելը

1. Հանձնում չի կատարվում, եթե.

1) անձը, որի հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, համարվում է հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի կամ անձ, որին այդ պետությունում ապաստանի իրավունք է տրվել,

2) երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրության համապատասխան՝ քրեական հետապնդումը հարուցվում է միայն տուժողի գանգատով (դիմումով, բողոքով),

3) հարցումն ստանալու պահին, հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով կամ այլ օրինական հիմքով,

4) անձի նկատմամբ, որի հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում միևնույն հանցագործության համար կայացվել է դատավճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել, կամ կայացվել է գործով վարույթը կարճելու մասին որոշում։

2. Հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առնչությամբ ուղարկվել է հանձնման վերաբերյալ հարցում, կատարվել է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում։

3. Հանձնումը մերժելու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին անհապաղ հաղորդում է մերժման հիմքերի մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։