Անցնել բովանդակությանը

Հոդված 67. Ժամանակավոր հանձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Ժամանակավոր հանձնելը

1. Եթե հանձնման հետաձգումը, որը նախատեսված է սույն Պայմանագրի 66-րդ հոդվածով, կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետի ավարտի կամ լրջորեն կարող է դժվարացնել հանցագործության քննությունը, ապա, հիմնավոր միջնորդությամբ, կարող է կատարվել ժամանակավոր հանձնում՝ պայմանով, որ հանձնված անձը դատավարական գործողությունները կատարելուց հետո, որոնց համար նա հանձնվել է, պետք է անհապաղ վերադարձվի։

2. Անձի ժամանակավոր հանձնման ժամկետները համատեղ որոշում են Պայմանավորվող կողմերը՝ ելնելով արդարադատության իրականացման շահերից և հաշվի առնելով կալանքի տակ պահելու՝ Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ թույլատրված առավելագույն ժամկետները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։