Հոդված 69. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները
Հոդված 69. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները
1. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության, հանձնված անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել կամ պատժի ենթարկվել մինչև հանձնումը կատարած հանցագործության կապակցությամբ, որի համար նա չի հանձնվել` կապված հանձնման համար հիմք չհանդիսացող հանցագործության հետ։
2. Հանձնված անձը չի կարող նաև երրորդ պետության հանձնվել առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե հանձնված անձը քրեական հետապնդման, պատիժը կրելու ավարտից կամ ցանկացած օրինական հիմքով ազատվելուց հետո 30 օրվա ընթացքում չի հեռացել հայցող Պայմանավորվող կողմի տարածքից, կամ եթե նա կամավոր այնտեղ է վերադարձել արդեն այն բանից հետո, երբ ինքն այդ տարածքից հեռացել է։ Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չէր կարող հեռանալ իրենից անկախ հանգամանքներով։