Հոդված 77. Տարանցիկ փոխադրում
Հոդված 77. Տարանցիկ փոխադրում
1. Եթե անձը երրորդ պետությունից մի Պայմանավորվող կողմին պետք է հանձնվի մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ապա այդ անձին ստացող Կողմը մյուս Կողմից թույլտվություն է հայցում նրա տարածքով այդ անձի տարանցիկ փոխադրման համար։ Տվյալ դրույթը չի կիրառվում օդային տրանսպորտ օգտագործելու դեպքում, երբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջք չի պլանավորվում։ Պայմանավորվող կողմերը կարող են չթույլատրել այն անձանց տարանցիկ փոխադրումը, որոնց հանձնումը, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, չի թույլատրվում։
2. Տարանցիկ փոխադրման թույլտվության վերաբերյալ հարցումը ձևակերպվում և ուղարկվում է նույն կարգով, ինչ հանձնման վերաբերյալ հարցումը։
3. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները յուրաքանչյուր առանձին դեպքում համաձայնեցնում են տարանցման եղանակը, երթուղին և այլ պայմանները։
4. Տարանցիկ փոխադրման ժամանակ համապատասխան Պայմանավորվող կողմը ապահովում է փոխադրվող անձին կալանքի տակ պահելը և անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս փոխադրվող անձին ուղեկցող մյուս Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներին։
5. Օդանավի չպլանավորված վայրէջքի դեպքում Պայմանավորվող կողմը, որի տարածքի վրայով թռիչքն իրականացվում է, մյուս Պայմանավորվող կողմի ներկայացուցիչների խնդրանքով, ովքեր ուղեկցում են փոխադրվող անձին, կարող է այդ անձին 48 ժամվա ընթացքում կալանքի տակ պահել՝ մինչև սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ներկայացվող տարանցիկ փոխադրման վերաբերյալ հարցումն ստանալը։
6. Այդպիսի հարցումը կարող է փոխանցվել տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգնությամբ, ներառյալ հեռագիրը, հեռատիպը, հեռակապը, էլեկտրոնային փոստը։
7. Տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը կրում է հայցող Պայմանավորվող կողմը։