Հոդված 80. Քրեական հետապնդման արդյունքների վերաբերյալ տվյալները
Հոդված 80. Քրեական հետապնդման արդյունքների վերաբերյալ տվյալները
Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար տվյալներ են տրամադրում այն անձի քրեական հետապնդման արդյունքների մասին, որի առնչությամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հարցում է ուղարկվել, ինչպես նաև՝ հանձնված անձի վերաբերյալ։ Ըստ հարցման՝ ուղարկվում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ այլ վերջնական որոշման պատճենը։