Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Փաստաթղթերի հանձնման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Փաստաթղթերի հանձնման կարգը

1. Հայցվող արդարադատության հիմնարկը փաստաթղթերի հանձնումն իրականացնում է իր պետությունում գործող օրենսդրության համապատասխան, եթե հանձնվող փաստաթղթերը կազմված են նրա լեզվով կամ ուղեկցվում են վավերացված թարգմանությամբ։ Այն դեպքերում, երբ փաստաթղթերը հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով չեն կազմված և չեն ուղեկցվում թարգմանությամբ, դրանք ստացողին են հանձնվում, եթե նա համաձայն է կամավոր դրանք ընդունել։

2. Փաստաթղթերի հանձնման հարցման մեջ պետք է նշվեն ստացողի ճիշտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը։ Եթե պարզվում է, որ փաստաթղթերի հանձնման մասին հարցման մեջ նշված հասցեն լրիվ կամ ճիշտ չէ, ապա հայցվող հիմնարկը, իր պետության օրենսդրության համապատասխան, միջոցներ է ձեռնարկում ճիշտ հասցեն պարզելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։