Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 100

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 100.

Գնդի հրամանատարի տեղակալը սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով-տեխնիկական մասի պետը պարտավոր է`

- մասնակցել մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով.

- ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների մարտական պատրաստությունը և գործունեությունը.

- իմանալ անմիջականորեն և իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների սպաների, ենթասպաների և սերժանտների բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես աշխատանք տանել նրանց հետ զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ.

- ղեկավարել գնդի անձնակազմի տեխնիկական պատրաստությունը, գնդի սպաների և ենթասպաների հետ պարապմունքներ անցկացնել մեքենա վարելու, սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի ուսումնասիրման, տեխնիկական ապահովության կազմակերպման և իրականացման գծով, ինչպես նաև միջոցառումներ անցկացնել տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստման համար.

- կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործումը, նորոգումը և էվակուացումը` ապահովելով դրանց մշտական սարքինությունը.

- մշտապես ստուգել անձնակազմի կողմից սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման և էվակուացման կանոնները.

- հետևել ստորաբաժանումներում վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ կիրառմանը և խնայողական օգտագործմանը.

- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու տեխնիկական վիճակը և տարեկան երկու անգամ կազմակերպել հրազենի ստուգում, ի լրումն, դրա ընթացիկ բավարարման հրազենի համար անց է կացվում պլանավորված ստուգում, ստուգման արդյունքները արտացոլել ակտերում և գնդի հրամաններում.

- ղեկավարել տեխնիկական կետերում, հավաքակայաններում, ենթակա պահեստներում հատուկ կառույցների սարքավորման և դրանք բնապահպանական սարքերով ու պահպանության տեխնիկական միջոցներով ապահովելու աշխատանքները, հակահրդեհային միջոցառումների կատարումը.

- կազմակերպել և վերահսկել ներքին ծառայության կատարումը հավաքակայաններում, վերակարգի ստանձնումից առաջ հրահանգավորել հավաքակայանի հերթապահին.

- ժամանակին պահանջել պահեստամասեր, հավաքակայանային սարքավորում և այլ ռազմատեխնիկական ունեցվածք, կազմակերպել դրանց ստացումը, պահպանությունը, բաշխումը և ճիշտ օգտագործումը.

- մշակել և իրականացնել միջոցառումներ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ պատահարների կանխման ուղղությամբ, վերլուծել դրանց պատճառները, միջոցառումներ անցկացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստման ու շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման համար.

- գիտենալ գնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի կառուցվածքը և շահագործման կանոնները, դրանց առկայությունը և տեխնիկական վիճակը, կազմակերպել և վերահսկել սահմանված հաշվառման և հաշվետվության վարումը.

- ղեկավարել տանկակայանի (տանկադրոմի) և ավտոկայանի (ավտոդրոմի) կահավորման և կատարելագործման, ուսումնամարզական միջոցների նորոգման և շահագործման, ինչպես նաև տեխնիկական պատրաստության, ուսումնանյութական բազայի կատարելագործման և պահպանության աշխատանքները:

Այն զորամասերում, ուր հաստիքով սպառազինության գծով գնդի հրամանատարի տեղակալ նախատեսված չէ, նրա պարտականությունները կատարում է ավտոծառայության պետը կամ զորամասի տեխնիկական ծառայություններից մեկի պետը: Նա ենթարկվում է զորամասի հրամանատարին և իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների անձնակազմի ուղղակի պետն է:

(100-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։