Հոդված 291
Հոդված 291.
Գնդի հերթապահը նշանակվում է գնդի վարչության և գումարտակների սպաներից, վաշտերի հրամանատարներից և նրանց համահավասար անձանցից: Նա պատասխանատու է գնդի ստորաբաժանումներին և վարչությանը տագնապի ազդարարման մասին ժամանակին ծանուցելու, գնդում ներքին կարգուկանոնի պահպանման և օրվա վերակարգի ծառայության կատարման համար, ինչպես նաև գնդի շտաբի և ծառայությունների սպաների և ենթասպաների ատրճանակների և զինամթերքի պահպանման համար: Գնդի հերթապահը ենթարկվում է գնդի հրամանատարին: Նրան է ենթարկվում գնդի ամբողջ օրվա վերակարգը:
Առանձին գումարտակներում և նրանց համահավասար զորամասերում թույլատրվում է զորամասի հերթապահ նշանակել դասակի հրամանատարներին, ինչպես նաև գումարտակի շտաբի և ծառայությունների ենթասպաներին:
Գնդի ներքին պահակախմբերի վերաբերմամբ գնդի հերթապահը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի` պահախմբերի հերթապահի մասին դրույթներով:
(291-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն)