Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 281
Հոդված 281.
Օրվա վերակարգի` գնդի հրամանով որոշված անձինք, իրենց ծառայողական նշանակությանը (դերին) համապատասխան, սահմանված ժամին պարապմունքների (հրահանգավորման) են ներկայանում գնդի հրամանատարի տեղակալի կամ գնդի հրամանատարի այլ նպատակով նշանակած պաշտոնատար այլ անձանց:
Պարապմունքների (հրահանգավորման) ժամանակ ուսումնասիրվում են զինվորական կանոնադրությունների, հրահանգների և անվտանգության պահանջների դրույթները և ստուգվում է վերակարգի անձնակազմի` իր հատուկ պարտականությունների իմացությունը:
Գործնական պարապմունքներն անցկացվում են վերակարգը ստանձնելու օրը` օրվա կանոնակարգով սահմանված ժամերին, օրվա վերակարգի ծառայության կատարման համար կահավորված շինություններում (տեղերում), ստորաբաժանման տարածքում կամ ծառայության կատարման տեղում: