Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 189
Հոդված 189.
Բացի ամենօրյա մաքրումից, շաբաթը մեկ անգամ կատարվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրում` վաշտի սերժանտի ղեկավարությամբ: Ընդհանուր մաքրման ժամանակ անկողնային պարագաները (ներքնակներ, բարձեր, վերմակներ) կարող են բակ դուրս բերվել` օդափոխման: Հատակին մոմածեփ (մաստիկա) քսելուց առաջ այն պետք է մաքրվի կեղտից և սրբվի խոնավ լաթով:
Եթե հատակին մոմածեփ չի քսվում, ապա հատակը լվացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ: Ջուր լցնելով` հատակը լվանալն արգելվում է:
(189-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)