Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 205
Հոդված 205.
Բնակավայրերում գնդի ստորաբաժանումների տեղաբաշխումն իրականացվում է պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների ներկայացուցիչների համաձայնությամբ` վարչական շենքերում, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակության համար պիտանի տներում ու շինություններում:
Տեղավորվելուց հետո տնից տուն ինքնակամ տեղափոխվելն արգելվում է: