Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 249

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 249.

Արձակումից վերադառնալուն պես զինծառայողները ներկայանում են գնդի հերթապահին և զեկույց են տալիս իրենց վերադարձի մասին: Գնդի հերթապահը արձակման գրության մեջ նշում է վերադարձի ժամը: Այնուհետև նրանք գնում են ստորաբաժանում, ներկայանում վաշտի հերթապահին, նրան հանձնում արձակման գրությունները և զեկույց տալիս իրենց անմիջական պետին:

Օրինակ` «Պարոն սերժանտ, շարքային Պողոսյանը արձակումից վերադարձել է: Արձակման մեջ եղած ժամանակ նկատողություն եմ ստացել (կամ այսինչից ստացել եմ այս-այս նկատողությունը)»:

Եթե զինծառայողը ստորաբաժանում է գալիս քնի ազդարարումից հետո, ապա անմիջականորեն պետին զեկույց է տալիս հաջորդ օրը, առավոտյան ստուգումից առաջ:

Վաշտի հերթապահը արձակվողների գրքում նշում է արձակումից վերադարձածների ներկայանալու ժամը և արձակման գրությունները հանձնում վաշտի սերժանտին:

(249-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։