Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Հոդված 331
Հոդված 331.
Զինծառայողների ամենօրյա գործունեությունը ցանկացած իրադրության մեջ պետք է իրագործվի զինվորական կանոնադրությունների ու նրանց ծառայության ու կենցաղի պայմանների առողջացման հրահանգների պահանջների պահպանումով: Ընդ որում, հաշվի են առնվում իրականացվող խնդիրների առանձնահատկությունները, զորամասի տեղաբաշխման շրջանի կլիմայական պայմանները, բնապահպանական իրավիճակը, նյութական ապահովման և զորանոցային-բնակարանային ֆոնդի վիճակը: