Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 108
Հոդված 108.
Գնդի հակաօդային պաշտպանության պետ-դիվիզիոնի հրամանատարը պարտավոր է`
- մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով.
- ղեկավարել գնդի ստորաբաժանումների նախապատրաստումը իր մասնագիտության գծով.
- գնդի սպաներին և ենթասպաներին նախապատրաստել հակաօդային պաշտպանության հարցերով.
- ղեկավարել ուսումնանյութական բազայի կահավորումը իր մասնագիտության գծով:
Իրեն ենթակա դիվիզիոնի նկատմամբ նա կատարում է իր պարտականությունները սույն Կանոնագրքի 129 և 130 հոդվածներին համապատասխան:
(108-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն)
ԳՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ