Հոդված 421
Հոդված 421.
Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պատասխանատու է. զինվորական էշելոնի (անձնախմբի) մշտական մարտական պատրաստության, նրա բեռնման, փոխաբեռնման, բեռնաթափման համար, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղադրման ու ամրացման ճշտության, զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմի կողմից զինվորական փոխադրումների սահմանված կանոնների և անվտանգության պահանջների ու կարգի պահպանման համար, բազմակողմանի ապահովման և հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, փոխադրվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների, շարժակազմի ու նրա սարքավորման անվթարության համար, էշելոնի սանիտարահիգիենիկ վիճակի համար:
Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը ենթարկվում է զորամասի հրամանատարին կամ զինվորական էշելոնը (անձնախումբը) կազմավորած անձին ու հաղորդակցության ճանապարհների պարետներին: Նա զինվորական էշելոնի (անձնախմբի) ողջ անձնակազմի անմիջական պետն է: