Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Հոդված 304

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 304.

Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահը նշանակվում է սերժանտներից (ջոկերի, անձնակազմերի հրամանատար ենթասպաներից) և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին:

Գումարտակի հերթապահը գումարտակում ներքին ծառայության կարգով ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ գնդի ապահովման ստորաբաժանումների հերթապահը` ստորաբաժանումներից մեկի հրամանատարին, որը գնդի հրամանով այդ ստորաբաժանումների ավագ է նշանակված:

Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահն իր պարտականությունները կատարում է վաշտի հերթապահի պարտականություններին համապատասխան: Ընդ որում, ապահովման բոլոր ստորաբաժանումների անձնակազմերի ուղղակի պետերի, գնդի հերթապահի, տեսչական ստուգումը անցկացնող անձանց, ինչպես նաև ներքին ծառայության կարգով իր վերադասի` գունդ ժամանելուն պես ապահովման ստորաբաժանումների հերթապահը պարտավոր է արձակել «Զգա´ստ» հրամանը և զեկույց տալ, եթե այդ ժամանակ գնդի տեղակայման սահմաններից բացակայում են ծառայողական դիրքով բարձր պետերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։