Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 391
Հոդված 391.
Հավաքակայանի օրապահը նշանակվում է զինվորների կամ սերժանտների կազմից: Նա պատասխանատու է հավաքակայանում սահմանված կարգուկանոնի պահպանման, մեքենաները հավաքակայանից դուրս թողնելու և դրանք ներս ընդունելու ճշտության համար: Հավաքակայանի օրապահը ենթարկվում է հավաքակայանի հերթապահին: