Հոդված 118
Հոդված 118.
Գնդի կապի պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և գնդի կապի ստորաբաժանման անձնակազմի ուղղակի պետն է: Ի լրումն 109-111 հոդվածներում ասվածի, նա պատասխանատու է գնդում կապը ժամանակին կազմակերպելու, ապահովելու, նրա անվտանգության պահանջների ապահովման համար և պարտավոր է`
- ապահովել գնդում անխափան կապի կազմակերպումը և պահպանումը.
- մշակել կապի վերաբերյալ փաստաթղթեր և միջոցառումներ նրա անվտանգության ապահովման համար, վերահսկել դրանց կատարումը գնդի անձնակազմի կողմից.
- իրականացնել փոստային առաքումների ուղարկումը գնդից և դրանց ստացումը գնդում և ստորաբաժանումներում.
- ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ ստուգել կապի միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգի առկայությունն ու տեխնիկական վիճակը գնդի ստորաբաժանումներում ու պահեստներում:
ԳՆԴԻ չափագիտական ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)