Հոդված 167
Հոդված 167.
Ժամկետային ծառայության զինծառայողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձին ոչ պակաս 12 մ.3 օդի հաշվարկով:
Ննջարաններում մահճակալները դասավորվում են վաշտի հաստիքապաշտոնի ցուցակին համապատասխան հաջորդականությամբ և այնպես են տեղադրվում, որ յուրաքանչյուրի կողքին կամ իրար մոտեցված 2 մահճակալների կողքին տեղ մնա մահճակալամերձ պահարանիկի համար, իսկ մահճակալների շարքերի միջև մնա անձնակազմի շարքի համար անհրաժեշտ հեռավորություն, մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու և հավասարության պահպանումով: Մահճակալները պետք է միատեսակ (ստանդարտ) լինեն:
Ննջարաններում մահճակալների տեղադրումը կարող է կատարվել մեկ կամ երկու հարկաշարքով:
Կին զինծառայողները տեղավորվում են մեկ հարկաշարքով մահճակալների դասավորություն ունեցող ննջարաններում: