Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 247
Հոդված 247.
Արձակման թույլտվություն ստանալու համար զինծառայողները դիմում են իրենց անմիջական պետին:
Օրինակ` «Պարոն սերժանտ, խնդրում եմ ինձ արձակել մինչև ժամը 20-ը»:
Ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների արձակման ցուցակները դասակների սերժանտները ներկայացնում են վաշտի սերժանտին` վաշտի հրամանատարին զեկուցելու համար:
(247-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)