Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 207
Հոդված 207.
Շինությունները, ծածկերն ու հրապարակները զբաղեցնելուց առաջ ստորաբաժանման հրամանատարը զննում է դրանք, որից հետո տեղավորում է անձնակազմը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:
Դասակները տեղավորվում են հնարավորին չափ կենտրոնացված:
Սպաներն ու ենթասպաները տեղավորվում են առանձին շինություններում` իրենց ենթակա ստորաբաժանումների դիրքերի մոտակայքում:
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են ըստ ստորաբաժանումների, շինություններից դուրս, ծածկված (քողարկված) հրապարակներում կամ ծածկերի տակ: