Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 398
Հոդված 398.
Հրաձգարանում (ճամբարում) տարբեր զորամիավորումների, զորամասերի (ստորաբաժանումների) հավաքների անցկացման ժամանակ ներքին ծառայությունը ղեկավարելու համար ավագ հրամանատարը (պետը) նշանակում է ճամբարային հավաքի պետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պաշտոնատար այլ անձինք:
Ճամբարային հավաքի պետը պատասխանատու է մարտական պատրաստության կազմակերպման և ընթացքի, անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ինչպես նաև հավաքում ներգրավված զորամասերում ներքին կարգուկանոնի ու նրանց կողմից շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարման համար: Նա հավաքի բոլոր զորամասերի (ստորաբաժանումների) անմիջական պետն է: Ճամբարային հավաքի պետն իր պարտականությունները կատարում է ինչպես գնդի հրամանատարը` սույն գլխի առնչությամբ: