Հոդված 163
Հոդված 163.
Յուրաքանչյուր վաշտի տեղավորման համար պետք է նախատեսված լինեն հետևյալ շինությունները.
ննջարան,
տեղեկատվության և ժամանցի սենյակ,
վաշտի գրասենյակ,
զենքի պահասենյակ,
զենքի մաքրման սենյակ (տեղ),
մարզական պարապմունքների սենյակ (տեղ),
կենցաղային սպասարկման սենյակ,
վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահասենյակ,
ծխելու և կոշիկները մաքրելու սենյակ (տեղ),
համազգեստի և կոշիկների չորանոց,
լվացվելու սենյակ,
ցնցուղարան,
զուգարան:
Յուրաքանչյուր գումարտակի տեղաբաշխման վայրում սենյակներ են առանձնացվում գումարտակի հրամանատարի, նրա տեղակալների, գումարտակի շտաբի, պարապմունքներին նախապատրաստվելու, սպաների խորհրդակցությունների ու հանգստի համար:
Պարապմունքների անցկացման համար գնդում կահավորվում են անհրաժեշտ դասարաններ:
Յուրաքանչյուր զորամասում կահավորվում է մարտական փառքի (պատմության) սենյակ և ստեղծվում զորամասի պատվո գիրք:
(163-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)