Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 264
Հոդված 264.
Խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում, բացառությամբ հանրակացարանի օրվա վերակարգի: Անհրաժեշտության դեպքում նրանք ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բժիշկ (բուժակ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ):
Կին զինծառայողները հերթապահության են նշանակվում նաև ըստ մասնագիտության:
(264-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)