Հոդված 140
Հոդված 140.
Գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է`
- մասնակցել գումարտակի մարտական պատրաստականության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումը իր մասնագիտության գծով.
- ղեկավարել ենթակա ստորաբաժանումների գործունեությունն ու մարտական պատրաստությունը.
- գիտենալ իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումների յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.
- գումարտակի թիկունքի ծառայությունների անձնակազմի հետ անցկացնել պարապմունքներ թիկունքային մատակարարման, վաշտերի հրամանատարների ու վաշտերի սերժանտների հետ վաշտային տնտեսության վարման վերաբերյալ.
- կազմակերպել գումարտակի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը նյութական միջոցներով, իսկ անձնակազմինը` լավորակ սննդով, վերահսկել նյութական միջոցների սահմանված չափաբաժինները յուրաքանչյուր զինծառայողի հասցնելը.
- առնվազն երեք ամիսը մեկ անգամ ստուգել ստորաբաժանումներում նյութական պաշարների առկայությունն ու վիճակը, մասնակցել գումարտակի ստորաբաժանումներում թիկունքի ծառայությունների ունեցվածքի գույքագրմանը.
- վերահսկել վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ և խնայողական օգտագործումը, անվտանգության պահանջների կատարումը դրանց օգտագործման ժամանակ.
- գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում թիկունքի ծառայությունների տեխնիկայի առկայությունն ու վիճակը, ապահովել դրա ճիշտ շահագործումը, նորոգումը, սպասարկումը և էվակուացումը.
- մասնակցել գումարտակի ստորաբաժանումներում բոլոր տեսակի նյութական միջոցների, ջրի տեղափոխմանը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացմանը, ինչպես նաև փոխադրումը իրականացնող ավտոմոբիլային փոխադրամիջոցների աշխատանքների պլանավորմանը.
- կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի ու շինությունների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ օգտագործումն ու ժամանակին նորոգումը, գումարտակին կցված տարածքում հետևել կարգապահության պահպանմանը, գումարտակի թիկունքի ծառայությունների օբյեկտներում ստուգել հրդեհային անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների կատարումը.
- մշտապես հոգ տանել գումարտակի անձնակազմի արտաքին տեսքի մասին, կազմակերպել հանդերձանքի ժամանակին ստացումը և դրա ճիշտ օգտագործումն ու նորոգումը.
- կազմակերպել գումարտակի ստորաբաժանումների անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկումը.
- գումարտակի ստորաբաժանումներում տնտեսագիտական աշխատանքի գծով միջոցառումներ անցկացնել.
- նորոգման և տնտեսական աշխատանքների կատարման, ինչպես նաև թիկունքի տեխնիկայի սպասարկման և շահագործման ժամանակ ապահովել անվտանգության պահանջների կատարումը.
- գումարտակի ստորաբաժանումներում կազմակերպել և վերահսկել թիկունքի ծառայությունների գծով սահմանված հաշվառումն ու հաշվետվությունը:
(140-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)
Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը