Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 151

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 151.

Վաշտի սերժանտը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է զինվորների և սերժանտների ծառայության կատարման կանոնների պահպանման, վաշտում զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի պահպանման, վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի, ինչպես նաև զինծառայողների` պահեստանոցում գտնվող անձնական իրերի անվնասության համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին, վաշտի ներքին կարգուկանոնի անմիջական կազմակերպիչը և վաշտի սերժանտների ու զինվորների ուղղակի պետն է:

Վաշտի սպաների բացակայության ժամանակ վաշտի սերժանտը կատարում է վաշտի հրամանատարի պարտականությունները:

(151-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։