Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 93
Հոդված 93.
Գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ ժամանակ և պատերազմական պայմաններում պատասխանատու է`
մարտական պատրաստության համար, զինվորական կարգապահության և ներքին կարգի պահպանման համար, ուսումնանյութական բազայի ստեղծման, մշտական բարելավման և սարքին վիճակում պահելու համար, գնդում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու, մարզական, գյուտարարական և նորարարական աշխատանքի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա առաջին տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի բացակայության դեպքում վերջինս կատարում է նրա պարտականությունները:
Այն զորամասերում, որտեղ գնդի հրամանատարի տեղակալի պաշտոն նախատեսված չէ հաստիքով, նրա պարտականությունները կատարում է գնդի շտաբի պետը: