Հոդված 158
Հոդված 158.
Զինվորը պարտավոր է`
- խորապես գիտակցել զինված ուժերի մարտիկի պարտքը, օրինակելիորեն կատարել իր ծառայողական պարտականությունները, տիրապետել այն ամենին, ինչ ուսուցանում են հրամանատարները (պետերը).
- իմանալ իր անմիջական և ուղղակի պետերի պաշտոնները, զինվորական կոչումները և ազգանունները.
- հարգանք ցուցաբերել հրամանատարների (պետերի) և ավագների նկատմամբ, հարգել ընկերների պատիվն ու արժանապատվությունը, պահպանել զինվորական բարեկրթություն, վարքի և զինվորական ողջույնի կանոնները.
- ամեն օր կոփել իրեն, կատարելագործել իր ֆիզիկական պատրաստականությունը, պահպանել անձնական հիգիենայի կանոնները.
- մշտապես լինել սահմանված համազգեստով և կոկիկ հագնված.
- կատարելապես տիրապետել և ունենալ մշտապես սարքին, մաքրված և մարտի պատրաստ զենք և ռազմական տեխնիկա.
- հոգատար կրել հագուստն ու կոշիկները, ժամանակին և խնամքով նորոգել դրանք, ամեն օր մաքրել ու պահել սահմանված տեղերում.
- զենքն օգտագործելիս, տեխնիկայի հետ աշխատելիս և այլ դեպքերում խստագույնս կատարել անվտանգության, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները.
- գնդի տեղաբաշխման սահմաններում իր դիրքից հեռանալու անհրաժեշտության դեպքում թույլտվություն ստանալ ջոկի հրամանատարից, իսկ վերադառնալիս զեկուցել նրան ժամանելու մասին.
- գնդի տեղաբաշխման սահմաններից դուրս գտնվելու դեպքում իրեն պահել պատվով ու արժանապատվությամբ, թույլ չտալ հասարակական կարգի խախտում և անվայել արարքներ քաղաքացիական բնակչության հանդեպ:
(158-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)