Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 173. Զինաբուրգերը, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինաբուրգերն ու սենյակները` վաշտի հերթապահի կնիքով, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները` վաշտի սերժանտի կնիքով:

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 173. Զինաբուրգերը, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինաբուրգերն ու սենյակները` վաշտի հերթապահի կնիքով, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները` վաշտի սերժանտի կնիքով:

Պահասենյակի և զինաբուրգի բանալիները պետք է մշտապես գտնվեն վաշտի հերթապահի մոտ, իսկ ատրճանակների ու զինամթերքի պահարանների ու դարակների բանալիները` վաշտի սերժանտի մոտ:

Բանալիները ուրիշին տալն արգելվում է:

Պահասենյակի և զինաբուրգի պահեստային բանալիները պահվում են վաշտի հրամանատարի մոտ կնքված դարակում` կողպեքով փակվող մետաղյա պահարանում (արկղիկում), իսկ զենքի (սպառազինության) հետ կրվող զինամթերքի արկղերի պահեստային բանալիները պահվում են զենքի պահասենյակում` առանձին պարկով, որը կնքվում է ստորաբաժանման հրամանատարի կնիքով:

Զենքի պահասենյակում փակցվում է գույքացուցակը, որի մեջ գրանցվում են այդ սենյակում պահվող զինամթերքի արկղերը, ծանր զենքի տեսակները, զինաբուրգերը, պահարանները, դարակները և այլ գույքը: Գույքացուցակում նշվում են պահարանների համարները, թե ինչ կնիքով են դրանք կնքված: Յուրաքանչյուր զինաբուրգի (պահարանի, դարակի) վրա ամրացվում են ցուցանակներ, որոնց վրա նշվում է ստորաբաժանումը, պատասխանատու անձի զինվորական կոչումը, ազգանունը, ինչպես նաև անվան ու հայրանվան սկզբնատառերը, զինաբուրգի (պահարանի, դարակի) համարը, կնիքի համարը:

Զինաբուրգում (պահարանում, դարակում) կախվում է գույքացուցակը, որի մեջ նշվում է պահվող զենքի և գույքի տեսակն ու քանակը: Զինաբուրգում (պահարանի) յուրաքանչյուր բնի վրա պետք է ամրացված լինի ցուցանակ, որի վրա նշվի զենքի տեսակն ու համարը, հակագազի համարը, ինչպես նաև այն անձի զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, որին դրանք կցված են:

Զենքի պահասենյակներում և զինաբուրգերում, պահարաններում, արկղերում գտնվող բոլոր գույքացուցակները ստորագրում է վաշտի հրամանատարը:

Նույն պահասենյակում մի քանի ստորաբաժանումների զենքի ու զինամթերքի պահպանման դեպքում զենքի և զինամթերքի տեղավորման, պահպանման և անվնասության համար գնդի հրամանատարության հրամանով պատասխանատու անձ է նշանակվում, որը և ստորագրում է պահասենյակի գույքացուցակը:

(173-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ., լրաց. 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։