Հոդված 370
Հոդված 370.
Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարներին (օպերատիվ հերթապահներին, հերթափոխերի անձնակազմերի պետերին, հրամանատարական կետերի հերթապահներին) արգելվում է անձնակազմին տալ այնպիսի հրամաններ, որոնք շեղում են նրան մարտական հերթապահության իր պարտականությունների կատարումից և կարող են հանգեցնել մարտական առաջադրանքի խափանման:
Մարտական հերթապահության ժամանակ հերթապահ հերթափոխի անձնակազմին արգելվում է`
որևէ մեկին, թեկուզ ժամանակավորապես, հանձնել մարտական հերթապահության պարտականությունների կատարումը առանց հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարի (օպերատիվ հերթապահի, հերթափոխի անձնակազմի պետի, հրամանատարական կետի հերթապահի) թույլտվության.
շեղվել, զբաղվել այնպիսի գործերով, որոնք կապված չեն մարտական հերթապահության կատարման պարտականությունների հետ.
ինքնակամ լքել մարտական պահակակետը կամ մարտական հերթապահության այլ դիրքեր.
սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա նրանց սահմանված պատրաստությունն իջեցնող աշխատանք կատարել:
Այն զորամասերում (ստորաբաժանումում), որից առանձնացվում են հերթապահ ուժերն ու միջոցները, անձնակազմի արձակումը զորամասի տարածքից, պարապմունքները, մարզական և կուլտուր-զանգվածային միջոցառումները անցկացվում են այն հաշվով, որպեսզի անհրաժեշտության դեպքում սահմանված ժամկետներում ապահովվի հերթապահ հերթափոխերի ուժեղացումը: