Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-04-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 148

գործել է մինչև 2017-04-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 148.

Վաշտի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է`

- մասնակցել շաբաթական պարապմունքների դասացուցակը կազմելուն.

- կազմակերպել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկապես ճիշտ շահագործումը, միջոցներ ձեռնարկել դրանք կարգին և սարքին վիճակում պահելու համար.

- գիտենալ վաշտի մարտական և այլ մեքենաների մեխանիկ-վարորդների (վարորդների) գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները և աշխատանք տանել նրանց որակավորման բարձրացման ուղղությամբ.

- վաշտի անձնակազմի հետ պարապմունքներ անցկացնել մեքենաների տեխնիկական նախապատրաստման, մեքենա վարելու հիմունքների և կանոնների մասին, իրականացնել տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստում.

- իմանալ վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի կառուցվածքը, շահագործման և նորոգման կարգն ու կանոնները, նրանց առկայությունն ու տեխնիկական վիճակը, անձամբ ղեկավարել սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, որոնք կատարում են անձնակազմերի (վարորդների) ուժերով.

- ստուգել հավաքակայանից դուրս թողնվող մեքենաների վիճակը և շահագործման թույլտվություն տալ միայն տեխնիկապես սարքին մեքենաներին` այդ մասին հատուկ նշումներ անելով ուղեգրում.

- ամսական առնվազն մեկ անգամ ստուգել վաշտի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական վիճակը և անցկացնել հրազենի պլանաչափ ստուգում.

- մեքենաները նախապատրաստել վաշտի յուրաքանչյուր զորավարժության կամ պարապմունքի դուրս բերելու համար և վերադառնալուց հետո ստուգել դրանց վիճակը.

- միջոցներ ձեռնարկել պատահարները, սպառազինության, ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, դրանց պատճառների և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել վաշտի հրամանատարին, սպառազինության ռազմական տեխնիկայի գծով պարապմունքներ կամ աշխատանքներ կազմակերպելիս անձնակազմին հասցնել անվտանգության պահանջները և հասնել դրանց իրագործմանը, մեքենաների շահագործման, վերանորոգման, սպասարկման էվակուացման ժամանակ, հետևել անվտանգության կանոնների կատարմանը.

- հետևել վառելանյութի, քսանյութերի, պահեստամասերի և տեխնիկական այլ գույքի խնայողական օգտագործմանը.

- ժամանակին ներկայացնել տեխնիկական անհրաժեշտ գույքի հայտերը, կազմակերպել այդ գույքի խնայողական օգտագործումը և ճիշտ շահագործումը.

(պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-124-Ն)

- վաշտի հավաքակայանում և մեքենաների վրա իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

- սահմանված կարգով վարել հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ:

(148-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)

ԴԱՍԱԿԻ (ԽՄԲԻ) ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։