Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 94.2. Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը մարտական հերթապահության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է`

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 94.2. Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը մարտական հերթապահության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է`

-իմանալ գնդի մարտական խնդիրն ինչպես պահպանության, այնպես էլ պաշտպանության ժամանակ,

-իմանալ մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման համար սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջներն ու ցուցումները, առօրյա ծառայության ընթացքում կիրառել դրանք,

-մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանի և ամենամսյա մարտական պատրաստության ու զորքերի ծառայության կազմակերպման մասին հրամանների մշակման գործընթացին,

-կազմակերպել և վերահսկել մարտական հերթապահություն ստանձնող ստորաբաժանումների նախապատրաստման գործընթացը, ստորաբաժանումների հրամանատարներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն,

-կազմակերպել մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների հերթափոխը և անձամբ մասնակցել դրան,

-իմանալ հակառակորդի կազմը, դիրքը և գործողությունների հավանական բնույթը, մշտապես ուսումնասիրել ու վերլուծել հետախուզական տեղեկությունները և հակառակորդի դիտարկման արդյունքները,

-իմանալ գնդի պաշտպանության տեղամասում և հակառակորդի մոտ տիրող մարտավարական իրադրությունը, մշտապես իր մոտ ունենալ մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների մարտական և քանակական կազմի մասին ճշտված տվյալները,

-իմանալ մարտական հենակետերի (դիրքերի, բնագծերի) ինժեներական սարքավորումների և ամրաշինական կառույցների իրական վիճակը, պահանջվող աշխատանքների ծավալը, ականադաշտերի տեղերը, դրանց ուրվագծերը, յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) առանձնահատկություններն ու ծառայության իրականացման պայմանները,

-ստորաբաժանումների հետ համատեղ վերահսկել հենակետերի հանձնման-ընդունման գործընթացը, ամիսը չորս անգամից ոչ պակաս ստուգել մարտական հերթապահության ընթացքը` կատարելով նշումներ համապատասխան մատյաններում,

-մշտապես իմանալ հենակետերում խմելու ջրի, պարենի, վառելափայտի և այլ նյութական միջոցների սահմանված քանակության մասին տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջել դրանց ժամանակին ապահովումը: Երեք ամիսը մեկ անցկացնել հենակետերի ունեցվածքի գույքագրում, արդյունքների մասին զեկուցել գնդի հրամանատարին,

-հոգատար վերաբերմունք ցուցաբերել անձնակազմի նկատմամբ, իմանալ յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) ավագի բարոյահոգեբանական վիճակը, նրա կազմակերպչական ունակությունները և պատրաստվածության աստիճանը, ենթականերից պահանջել առաջադրանքների պատշաճ մակարդակով և ժամանակին կատարում,

-վերահսկել մարտական հերթապահությունում ընդգրկված սպառազինության և ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործումը, խնամքն ու սպասարկումը, զինամթերքի անձեռնմխելի պաշարների առկայությունը` ըստ սահմանված նորմերի,

-անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել պարապմունքներ` մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուղեցույց փաստաթղթերի պահանջների իմացությունից,

-ղեկավարել առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու մարտական հերթապահության գործում դրանց ներդրման աշխատանքները:

(94.2-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-127-Ն)

ԳՆԴԻ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։