Հոդված 133
Հոդված 133.
Գումարտակի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի ստորաբաժանումների կառավարումը կազմակերպելու և պահելու, գումարտակի մարտական և զորահավաքային պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման, մարտական պատրաստության պլանավորման և հաշվառման համար, իրեն անմիջականորեն ենթակա անձնակազմի նախապատրաստման, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գումարտակի անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի հաշվառման վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին, նրա տեղակալը և գումարտակի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:
Գումարտակի հրամանատարի որոշումները կենսագործելիս` շտաբի պետն իրավունք ունի գումարտակի հրամանատարին ենթակա անձանց հրամաններ տալ նրա անունից: Տրված առավել կարևոր բոլոր հրամանների մասին շտաբի պետը զեկուցում է գումարտակի հրամանատարին: