Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 243
Հոդված 243.
Զինվորներն ու սերժանտները ճաշարան պետք է գան մաքուր հագուստով և կոշիկներով, շարքով, վաշտի սերժանտի կամ նրա ցուցումով` դասակների սերժանտներից որևէ մեկի հրամանատարությամբ:
Ուտելու ժամանակ ճաշարանում պետք է կարգուկանոն պահպանվի:
Ուտելիս արգելվում է ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով (տաք բաճկոններով) և հատուկ (բանվորական) հագուստով:
(243-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)