Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 323
Հոդված 323.
Հերթապահ փողհար-թմբկահարը նշանակվում է ստորաբաժանումների պատրաստված զինվորներից և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին: Նա պարտավոր է գտնվել գնդի հերթապահի սենյակի մոտակայքում և ազդանշաններ տալ գնդի հերթապահի կամ նրա օգնականի հրամանով:
Փողհար-թմբկահարի բացակայության դեպքում ազդանշաններ տալու համար կարող են օգտագործվել ձայնագրության վերարտադրման տեխնիկական միջոցներ: