Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 408
Հոդված 408.
Գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը տալիս է «Զգա´ստ» հրամանը և կարգադրում «Երեկոյահավաք շեփորել»: Նվագախումբը (փողհար-թմբկահարը) «Երեկոյահավաք» է շեփորում: Ընդհանուր ճամբարային երեկոյան անվանականչ անցկացնելիս` «Երեկոյահավաք» շեփորելուց հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը տալիս է «Ազա´տ, դեպի վրանները» հրամանը: Նվագախումբը քայլերգ է նվագում:
Սահմանված ժամին տրվում է «Ավարտ» ազդանշանը:
Անվանականչից հետո վաշտերի հերթապահները զեկույցով ներկայանում են գնդի (ճամբարային հավաքի) հերթապահին: