Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 410
Հոդված 410.
Հերթապահները գիծ են կանչվում, երբ ճամբար են գալիս.
Հայաստանի Հանրապետության Նախագահը և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (նախարարը), գեներալ-գնդապետները, բոլոր ուղղակի պետերը` սկսած գնդի հրամանատարից և ավելի բարձր, ու տեսչական և այլ ստուգումների անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձինք:
(410-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)