Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 47
Հոդված 47.
Զորամասերն ու ստորաբաժանումները հրամանով ողջունում են (հարգանք են մատուցում) նաև`
-Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրներին (հուշարձաններին).
- անհայտ զինվորի գերեզմանին.
- հայրենիքի ազատության և անկախության համար մարտերում զոհված զինվորների եղբայրական գերեզմաններին.
- Հայաստանի Հանրապետության դրոշին` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.
- զորամասի մարտական դրոշին.
- զինվորական ստորաբաժանումների կողմից ուղեկցվող հուղարկավորման թափորներին.
- միմյանց հանդիպելիս:
(47-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-127-Ն)