Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն կողմերի միջև ապրանքների առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ, որոնց առևտրային կազմակերպությունները գտնվում են տարբեր պետություններում,
ա) երբ այդ պետությունները Պայմանավորվող պետություններն են, կամ
բ) երբ միջազգային մասնավոր իրավունքի նորմերի համաձայն կիրառելի է Պայմանավորվող պետության իրավունքը:
2. Այն հանգամանքը, որ կողմերի առևտրային կազմակերպությունները գտնվում են տարբեր պետություններում, հաշվի չի առնվում, եթե դա չի բխում պայմանագրից, ոչ էլ մինչև պայմանագրի կնքումը կամ դրա կնքման պահին կողմերի միջև եղած գործնական հարաբերություններից կամ կողմերի միջև տեղեկատվության փոխանակումից:
3. Ոչ կողմերի ազգային պատկանելությունը, ոչ նրանց քաղաքացիական կամ առևտրային կարգավիճակը, ոչ էլ` պայմանագրի քաղաքացիական կամ առևտրային բնույթը հաշվի չեն առնվում սույն Կոնվենցիայի կիրառելիությունը որոշելիս: