Անցնել բովանդակությանը
ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 58

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58

1. Եթե գնորդը պարտավոր չէ վճարել գինը որևէ այլ որոշակի ժամկետում, նա պետք է վճարի այն, երբ վաճառողը պայմանագրին և սույն Կոնվենցիային համապատասխան գնորդի տրամադրությանն է հանձնում ապրանքը կամ ապրանքի տնօրինման փաստաթղթերը: Վաճառողը կարող է ապրանքի կամ փաստաթղթերի փոխանցումը պայմանավորել այդպիսի վճարման կատարմամբ:

2. Եթե պայմանագիրը նախատեսում է ապրանքի փոխադրում, վաճառողը կարող է մատակարարել դա այն պայմաններով, որոնց ուժով ապրանքը կամ ապրանքի տնօրինման փաստաթղթերը գնորդին չեն հանձնվի այլ կերպ, քան գնի վճարման դիմաց:

3. Գնորդը պարտավոր չէ վճարել գինը, մինչև որ չի առաջացել ապրանքը զննելու հնարավորություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև համաձայնեցված մատակարարման կամ վճարման կարգը համատեղելի չէ այդպիսի հնարավորության առաջացմանը սպասելու հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։