Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 84

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 84

1. Եթե վաճառողը պարտավոր է վերադարձնել գինը, նա պետք է վճարի նաև դրանից տոկոսները` գնի վճարման ամսաթվից հաշված:

2. Գնորդը պետք է վաճառողին փոխանցի ամբողջ շահույթը, որը գնորդը ստացել է ապրանքից կամ դրա մի մասից.

ա) եթե նա պարտավոր է վերադարձնել ապրանքն ամբողջությամբ կամ մասամբ, կամ,

բ) եթե նրա համար անհնար է վերադարձնել ապրանքն ամբողջությամբ կամ մասամբ կամ էլ վերադարձնել ապրանքն ամբողջությամբ կամ մասամբ ըստ էության այն նույն վիճակում, ինչ վիճակում ստացել է այն, բայց նա, այնուամենայնիվ, հայտարարել է պայմանագիրը լուծելու մասին կամ վաճառողից պահանջել է ապրանքի փոխարինում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։