Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 88

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 88

1. Կողմը, որը պարտավոր է 85-րդ և 86-րդ հոդվածներին համապատասխան միջոցներ ձեռնարկել ապրանքը պահպանելու համար, կարող է ցանկացած պատշաճ ձևով վաճառել այն, եթե մյուս կողմը դրա նկատմամբ տնօրինումը ստանձնելու կամ այն հետ ընդունելու կամ գնի կամ պահպանման ծախսերը վճարման հարցում ոչ ողջամիտ ուշացում է թույլ տվել՝ պայմանով, որ մյուս կողմին ողջամիտ ծանուցում է տրվել ապրանքը վաճառելու մտադրության մասին:

2. Եթե ապրանքը ենթակա է արագ փչանալուն կամ, եթե դրա պահպանումը հանգեցնում է ոչ ողջամիտ ծախսերի, այն կողմը, որը 85-րդ և 86-րդ հոդվածներին համապատասխան պարտավոր է պահպանել ապրանքը, պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկի դրա վաճառքի համար: Հնարավորությունների սահմաններում նա պետք է մյուս կողմին ծանուցի վաճառք իրականացնելու իր մտադրության մասին:

3. Ապրանքը վաճառող կողմը իրավունք ունի վաճառքից ստացված հասույթից պահել գումար, որը հավասար կլինի ապրանքը պահպանելու և վաճառելու հետ կապված ողջամիտ ծախսերին: Մնացորդը նա պետք է փոխանցի մյուս կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։