ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29
Հոդված 29
1. Պայմանագիրը կարող է փոփոխվել կամ դադարեցվել կողմերի միջև հասարակ համաձայնությամբ:
2. Գրավոր պայմանագիրը, որում պարունակվում է դրույթ, որը պահանջում է, որպեսզի կողմերի համաձայնությամբ պայմանագրի ցանկացած փոփոխությունը կամ դադարեցումը իրականացվի գրավոր, չի կարող կողմերի համաձայնությամբ փոփոխվել կամ լուծվել այլ ձևով: Սակայն կողմի վարքագիծը կարող է բացառել նրա համար տվյալ դրույթը վկայակոչելու հնարավորությունը այնքանով, որքանով մյուս կողմը հիմնվել է այդ վարքագծի վրա: