ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12
Հոդված 12
Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի կամ 2-րդ մասի ցանկացած դրույթ, որը թույլ է տալիս առուվաճառքի պայմանագիրը կամ կողմերի համաձայնությամբ դրա փոփոխությունը կամ լուծումը, կամ օֆերտան, ակցեպտը կամ մտադրության ցանկացած այլ դրսևորումը ձևակերպել ոչ թե գրավոր, այլ ցանկացած այլ ձևով, կիրառելի չէ, եթե կողմերից գոնե մեկը ունի իր առևտրային կազմակերպությունը այն Պայմանավորվող պետությունում, որը հայտարարություն է կատարել սույն Կոնվենցիայի 96-րդ հոդվածին համապատասխան: Կողմերը չեն կարող հրաժարվել սույն հոդվածից կամ փոփոխել դրա գործողությունը: